Ара Аршавирович Абрамян
президент САР
Посол Доброй Воли ЮНЕСКО

Дорогие друзья!

Союз армян России стремится быть одной большой семьей, членом которой может стать каждый со своими возможностями и своими проблемами. Эта организация создана из нас и для нас, и её успешное развитие возможно только при нашем общем заинтересованном участии в её деятельности.

Никто больше, чем мы сами, не может быть озабочен обеспечением лучшего будущего для нашей страны – России, нашей исторической Родины – Армении и в конечном итоге для нас и наших детей.

Присоединяйтесь! Вместе мы сможем достойно пройти этот сложный и ответственный этап жизни нашего народа!

Персональный сайт Посла Доброй Воли ЮНЕСКО Ара Абрамяна

Онлайн приемная на портале Закония

Союз армян России в Фэйсбуке

 

Диаспора

Մայրենի~ լեզու, մայրենի~ բարբառ…

Կրկին հնչում է մեր «արքայական լեզու», կրկին փոքրիկների շուրթերին մանկանում է մեր ալեհեր մայրենին:

Գագրայի Խ. Աբովյանի անվան դպրոցի առաջին դասարանցիները, որոնց դասվարն է Ք. Զատիկյանը ,հրաժեշտ են տալիս «Այբբենարանին»:

Ինչպիսի~ սիրով, ինչպիսի~ ակնածանքով են արտասանում նրանք հայոց հանճարների տողերը` նվիրված հայոց լեզվին, Մեսրոպ Մաշտոցին, Հայաստանին:

Նորից պարգևատրվում են գերազանցիկները

Մայիսի 23-ին Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի դահլիճը շողում է լույսի, փուչիկների և ծաղիկների փայլից: Անց է կացվում դպրոցական 2010-2011 ուս. տարվա վերջին տողանը, ի մի են բերվում աշակերտների ձեռք բերված հաջողությունները ամբողջ ուս. տարվա ընթացքում: Եվ նորից առաջին պլանի վրա են դպրոցի գերազանցիկները, այս անգամ նրանք շատ են, միայն տարրական դասարաններում տաս գերազանցիկ, և նորից դպրոցի տնօրեն Գալուստ Փառնակի Տրապիզոնյանը տրադիցիայի համաձայն հանձնում է նրանց պատվոգրեր և դրամական շնորհներ: Փայլում են երեխաների դեմքերը, գոհ են ծնողները:

Այս բոլորը ուղղված է երեխաների հետաքրքրությունը դեպի ուսումը բարձրացնելու նպատակով: Հենց դա էլ տնօրենի ելույթի հիմնական միտքն էր:

Վերջին զանգը Գագրայի թիվ 3 դպրոցում

Մայիսի 25-ին տոնական էր զարդարված Գագրայի Խ. Աբովյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը, սկսած բակից, մուտքից և ներսի աստիճաններից մինչև դահլիճ բոլորին ժպտում էին գույնզգույն փուչիկները` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Իսկ դահլիճը բազմամարդ էր. եկել էին հյուրեր, ծնողներ, ուղղակի հայեր: Գեղեցիկ էր զարդարված բեմը: Զանգի ղողանջների ներքո դահլիճ են մտնում 11-րդ դասարանցիները` գրկած առաջին դասարանցիներին: Հնչում է աբխազական հիմնը, որից հետո տասնմեկերորդցիները երգում են հայկական օրհներգը: Սա դպրոցի 56-րդ շրջանավարտն էր, որի դասղեկն էր Կ. Զադոյանը:

Արարողությունը բացեց դպրոցի տնօրեն Գ. Տրապիզոնյանը, շնորհավորանքի խոսքեր ասաց Գագրայի քաղաքապետ Աստամուր Շամիլի Քեցբան, ներկա էր Գագրայի հայկական համայնքի նախագահը`Խ. Մինասյանը, ինչպես նաև լուս բաժնի տեսուչ Գ. Ավետիսյանը, վերջում ելույթ ունեցան 11-րդ դասարանցիները, որոնք իրենց ելույթի ընթացքում և իրենք հուզվեցին, և հուզեցին ներկաներին:

Եվ այսպես, հայ պատանիների և աղջիկների մի նոր սերունդ էլ կյանքի ուղեգիր ստացավ:

Աստված նրանց պահապան:


Обсудить на форуме >>>