Ара Аршавирович Абрамян
президент САР
Посол доброй воли ЮНЕСКО

Дорогие друзья!

Союз армян России стремится быть одной большой семьей, членом которой может стать каждый со своими возможностями и своими проблемами. Эта организация создана из нас и для нас, и её успешное развитие возможно только при нашем общем заинтересованном участии в её деятельности.

Никто больше, чем мы сами, не может быть озабочен обеспечением лучшего будущего для нашей страны – России, нашей исторической Родины – Армении и в конечном итоге для нас и наших детей.

Присоединяйтесь! Вместе мы сможем достойно пройти этот сложный и ответственный этап жизни нашего народа!

Персональная страница
А.А. Абрамяна

Союз армян России
в Фэйсбуке
БИБЛИОТЕКА САР
СПОРТКЛУБ САР
АНСАМБЛЬ НАРОДНОГО
ТАНЦА "ЦВЕТЫ АРМЕНИИ"

"Большая, многогранная деятельность Союза армян России заслуживает искреннего уважения...”

Новости САР

Мы готовы сотрудничать с тем премьер-министром, которого в соответствии с Конституцией Армении и волей народа изберёт Национальное Собрание РА.
(Интервью Ара Абрамяна интернет-порталу vesti.am)

Հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ:

Ի՞նչ կատարվեց Հայաստանում Ձեր կարծիքով։

Նախ պետք է նկատելոր վերջին տարիներին Հայաստանն անցավ բազմաթիվ փորձություններով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հուլիսյան և ապրիլյան պատերազմներ, ընդունվեց նոր Սահմանադրություն և վերջին տարին ուղղակիորեն անցումային շրջան էր կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին: Սոցիալական դժվարին կացությունը, ներդրումների բացակայությունը, աշխատատեղերի պակասը բերել էին արտագաղթի նոր ալիքի, որը մենք՝ ռուսաստանաբնակներս բոլորից լավ ենք տեսնում: Միաժամանակ՝ ի պատիվ մեր ժողովրդի, պետք է ասել, որ այդ դժվարին իրավիճակում մեր երկիրը մնաց անցնցում:

Հանուն արդարությանսակայն պետք է նշելոր Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ հիմնազուրկ չեն: Իրականում բնակչությունը ոտքի կանգնեց կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման դեմ։ Տրամաբանական է, որ Հայաստանի բնակչությանը միացավ Սփյուռքի մի լայն զանգված, նրանց մի մասը մասնակցեց ցույցերին ֆիզիկապես, մի ստվար զանգված էլ մտովի այդ ցույցերում էր: Եվ հիմա հայ ազգն աշխարհով մեկ սպասում է, թե ինչ պտուղներ է տալու այդ հեղափոխությունը։

-Իսկ Ձեր կարծիքով,  ի՞նչ է լինելու թավշյա հեղափոխությունից հետո ։

Հայաստանի նոր իշխանությունները, այն իշխանությունները, որոնք կընտրվեն Հայաստանի Սահամանադրության համաձայն, նոր վարչապետը,  ում կընտրի Ազգային ժողովը պետք է հասկանան,  որ ժողովրդին հիասթափեցնելու լիմիտն սպառվել է։  Կարճ ժամանակ անց պետք է տեսանելի լինի, որ Հայաստանը վերածվում է հավասար հնարավորությունների երկրի, առանց մենաշնորհների, առանց կոռուպցիայի։  Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ երկրում, օրինակ, արդեն ձևավորվում է անկախ դատական համակարգ։ Հայ ազգն աշխարհի ամենատաղանդավոր ազգերից է։ Դա հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչ հաջողությունների են հայերը հասնում տարբեր երկրներում։ Պատկերացրեք, որ հայերի համար սեփական երկրում ստեղծվեն պայմաններ և նրանք կարողանան արդար պայմաններում իրենց սեփական բիզնեսով զբաղվել, ստեղծագործել: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը վստահաբար կարող է դառնալ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։

-Ինչու՞ Ռուսատստանը չմիջամտեց այս իրադարձություններին:

Իսկ պե՞տք է միջամտեր: Մոսկվան չմիջամտեց, որովհետև սա զուտ ներհայաստանյան խնդիր է: Այդուամենայնիվ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին, որովհետև չի ուզում կորցնել Հայաստանը, որպես տարածաշրջանում բարեկամ, դաշնակից երկիր։ Ռուսաստանի իշխանությունների իրական գործողությունների մասին պետք է դատել Մոսկվայի ռեալ քայլերից, և ոչ թե առանձին, շատ անգամ նույնիսկ այստեղ՝ Մոսկվայում, հեղինակություն չվայելող անհատների հայտարարություններից։ Մոսկվան, իմ համոզմամբ պատրաստ է արդյունավետ աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որին կընտրի  Ազգային ժողովըպահպանելով Սահմանադրության տառը, և որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Սա է կարևոր Մոսկվայի համար, սա առաջին հերթին կարևոր է Հայաստանի համար։ Այն որ Հայաստանը մնալու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը պարզ է բոլորին Թուրքիայի և Արդբեջանի պես հարևաններ ունեցող Հայաստանն այլընտրանք չունի։ Մոսկվան, իհարկե, չի միջամտելու հայաստանյան ներքաղաքական գործերին, թեկուզ միայն նրա համար, որ դրա կարիքը չկա։ Համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած ղեկավար գիտակցելու է Ռուսաստանի հետ ռազմավարական-բարեկամական և տնտեսական հարաբերությունների կարևորությունը։

-Եթե Ազգայաին ժողովը մայիսի 1-ին ընտրի Փաշինյանին  որպես վարչապետ, արդյո՞ք նա կկարողանա հանել երկիրը ճգնաժամից։

Անհրաժեշտ է նախևառաջ մտածել տնտեսության մասին։ Եթե արտագաղթը Հայաստանից շարունակվի նույն տեմպերով, ժողովրդական այս շարժումն անիմաստ կլինի։ Իսկ որպեսզի մարդիկ մնան իրենց հայրենիքում և չարտագաղթեն Ռուսաստան կամ ուրիշ երկրներ, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում մարդիկ հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն ունենան: Առաջին հերթին  պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, պետք է լինեն իրական ներդրումներ։ Այս առումով լավ կլինի, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին հայացքն ուղղեն դեպի Սփյուռք։ Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավված լինի Հայաստանի տնտեսության մեջ, Կալիֆոռնիայում կամ Կրասնոդարում ապրող հայերը բիզնեսներ պետք է հիմնեն Հայաստանում։ Ես բազմիցս նման իրական ծրագրեր եմ առաջարկել Հայաստանի իշխանություններին. վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել եմ Եվրասիական գործընկերության տնտեսական համաժողովներ, որոնց նպտակն էր Հայաստան նոր տնտեսական ծրագրեր ու ներդրումներ բերելը։

-Դուք անձամբ  պատրա՞ստ եք աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

Չեմ ուզում վատը խոսել Հայաստանի հին իշխանությունների մասին. այսօր նրանց բոլորն են քննադատում։ Միայն ասեմ, որ իր հրաժարականով Հայաստանի երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարսգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իմաստուն քաղաքական գործիչ է։ Ես հուսով եմ, որ նոր իշխանությունների հետ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի։ Իմ վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ  չի փոխվել և չի կարող փոխվել։ Ես միշտ փորձել եմ օգտակար լինել։ Երբեմն նույնիսկ դարձել եմ իշխանության քննդատության և իշխանական մամուլի գրոհի թիրախը։ Բայց դա ինձ չի կանգնեցրել։ Իհարկե, ես այսօր էլ պատրաստ եմ աշխատել Հայաստանի ցանկացած օրինական իշխանության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հայ համայնքը կարող է հարյուր, հազար անգամ ավելի օգտակար լինել հայրենիքին։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության։

Vesti.am