• Новости
  • Новости САР
  • Президент Союза армян России Ара Абрамян поздравил Министра обороны Армении Давида Тонояна с Днём Армии

Президент Союза армян России Ара Абрамян поздравил Министра обороны Армении Давида Тонояна с Днём Армии

Ռուսաստանի հայերի Միության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության Նախարար Դավիթ Տոնոյանին և բոլոր զինծառայողներին Հայոց Բանակի օրվա կապակցությամբ

«Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի հայերի Միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Հայոց Բանակի օրվա կապակցությամբ: Տոն, որը սրտամոտ է ամեն մի հայի՝ աշխարհի որ անկյունում էլ նա գտնվելիս լինի: Տոն, որը մեր կայացած պետականության կարևորագույն խորհրդանիշն է:
Այսօր մեր փառապանծ զինված ուժերի մարտունակությունը աննախադեպ բարձր մակարդակի վրա է, ինչի գրավականներն են հայ մարտիկի անբասիր պատրաստվածությունը և անկոտրում հաղթական ոգին, ինչպես նաև՝ նոր ու ժամանակակից սպառազինությունը:
Իրավամբ հպարտանալով մեր Բանակով, որը մեր սահմանների հուսալի պաշտպանն է և ժողովրդի անվտանգության երաշխավորը, մենք՝ որպես Սփյուռքի խոշորագույն հանրային կառույցներից մեկը, եղել ենք ու մշտապես կլինենք Հայ Զինվորի և Հայոց Բանակի հավատարիմ բարեկամը»:
Назад
My Image
партнеры
Союза армян
россии
партнеры Союза армян россии